Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ներդրումները գալիս են ու գնում

Ներդրումները գալիս են ու գնում
13.06.2017 | 00:41

Հայաստանի տնտեսության ամենամեծ խնդիրը ներդրումների բացակայությունն է: Կարեն Կարապետյանը, վարչապետ նշանակվելուց հետո, այս խնդրի լուծման բանալին տեսավ ներդրողների ակումբ ստեղծելու մեջ: Ըստ նրա՝ այս տարի Հայաստանի տնտեսությունում պետք է ներդրվի 850 միլիոն դոլար: Երեկ նա խոստացավ, որ այս շաբաթ հանրությանը կիրազեկեն, թե ներդրումների ինչ պատկեր կա այսօր, նաև վստահեցրեց, որ իրենց խոստացած թիվը կապահովեն: Կսպասենք թվերին, սակայն կառավարությանը պետք է հորդորել, որ թվերին զուգահեռ ներկայացվեն նաև կապիտալի արտահոսքի տվյալները:


Այս երկու թվերի համեմատությունից պարզ կդառնա՝ ավելի շատ ներդրո՞ւմ, թե՞ կապիտալի արտահոսք է եղել երկրից, կոպիտ ասած, «ջուրը բերել, ջուրը տարե՞լ է»: Որ բերված գումարները ոչ միայն նպատակին ծառայեն, այլև մնան շրջանառության մեջ, հարկավոր է նախ կապիտալի արտահոսքը կանգնեցնել: Ցավով պետք է արձանագրել, որ Հայաստանի նախկին վարչապետներն այս առումով չեն հաջողել, կապիտալի արտահոսքը ոչ թե նվազել է, այլ ավելացել, և Կարեն Կարապետյանը տնտեսությունը զարգացնելու համար կապիտալի արտահոսքի դեմ պայքարի հանձնաժողով էլ պետք է ստեղծի:


Այս համատեքստում անհասկանալի է այն ոգևորությունը, որ տնտեսական բլոկի գերատեսչությունների ղեկավարներն են ի ցույց դնում՝ հանրությանը խոստանալով տնտեսական աճ ապահովել, ներդրումներ բերել: Մարդիկ էլ՝ բանից անտեղյակ: Ո՞Ւր են գնում այդ գումարները, որ հանրությունը շոշափելի արդյունք չի տեսնում, տնտեսությունն էլ դոփում է տեղում: Հայաստանի տնտեսությունն արմատական, համալիր բարեփոխման կարիք ունի, որ երկիր մտնող գումարներն անմիջապես չբռնեն «արտագաղթի» ճամփան:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3820

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ